Արտաքին 1 տարի առաջ - 18:15 20-03-2025

Գերմանիան 2025 թ. 7 մլրդ եվրո կհատկացնի Կիևին ռազմական օգնության համար. Շոլց

Գերմանիայի Հիմնական օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են պարտքի արգելակի (կանոն, որն արգելում է ավելի շատ գումար ծախսել բյուջեից, քան այնտեղ ստացվում է) թուլացմանը, թույլ կտա ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին։

«Երբ որոշումներն ընդունվեն, մենք ընթացք կտանք Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնության հետագա ավելացմանը: Այդ ամենը միասին կկազմի 7 միլիարդ եվրո, 4 միլիարդն արդեն նախատեսված է, կավելացվի ևս 3 միլիարդը»,- Շոլցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ դրանով Գերմանիան կշարունակի Եվրոպայի մյուս երկրներից ավելի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

Սպասվում է, որ մարտի 21-ին Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովը կհաստատի 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը Կիևին: Եվս 4 միլիարդ եվրո ներառված է 2025 թվականի բյուջեում:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր