Արտաքին 1 տարի առաջ - 21:52 18-03-2025

Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր: Հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական ​​խմբեր կստեղծեն։

Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև 175-ը 175-ի դիմաց գերիների փոխանակում կիրականացվի:

Պուտինն աջակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին և համապատասխան հրաման է տվել զինվորականներին։

30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է մի շարք կարևոր կետեր՝

Շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում,
Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն,
Ուկրաինական զինված ուժերի վերազինման վտանգ։

Հակամարտության սրումը կանխելու հիմնական պայմանը պետք է լինի արտաքին ռազմական օգնության և Կիևին հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարեցումը, ասել է ՌԴ ղեկավարը։

Զրուցակիցները կողմ են արտահայտվել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ աշխարհում կայունության համար ընդհանուր պատասխանատվության լույսի ներքո։ Անդրադարձ է եղել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են բանակցություններ սկսել Սև ծովում նավարկության համար անվտանգ միջավայր ապահովելու շուրջ։

Անդրադարձ է եղել նաև Իրանի հարցին. ՌԴ-ն և ԱՄՆ-ն առաջնորդները համակարծիք են եղել այն հարցում, որ Իրանը երբեք չպետք է լինի այնպիսի դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելին։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր