Արտաքին 1 տարի առաջ - 21:08 18-03-2025

Հանուն Ուկրաինայի՝ Գերմանիան մեծացնում է իր քաղաքացիների հարկային բեռը 1%-ով

Գերմանիայի հաջորդ կառավարությանը հավակնող երկու քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել՝ թույլ տալու պետական վարկ վերցնել և ավելի քանի 1 տրիլիոն եվրո ծախսել ռազմական և ենթակառուցվածքային կարիքների համար։ Սա շատ լուրջ փոփոխություն է Գերմանիայի պարտքի հանդեպ ունեցած քաղաքականության, քանի որ երկար տարիներ Գերմանիան պահել է իր ֆինանսական խիստ կարգապահությունը և թույլ չի տվել պետական վարկեր վերցնել։

Սակայն COVID-19 համավարակը, տնտեսական աճի դանդաղեցումը և Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա լուրջ խնդիրներ առաջացրին Գերմանիայի տնտեսական քաղաքականության համար։ Այսպիսով, պարտք վերցնելու սահմանափակման մեղմացումը, ըստ էության, բացում է նոր ճանապարհ ռազմական ծախսերը մեծացնելու՝ առանց սահմանադրական խոչընդոտների։

Սա հնարավորություն կտա շարունակել աջակցությունը Ուկրաինային։ Գերմանիան արդեն իսկ Ուկրաինայի առաջատար աջակիցներից է՝ մատակարարելով տասնյակ Leopard տանկեր, Marder մարտական մեքենաներ և երեք Patriot հրթիռային համակարգ։

Berenberg բանկի գլխավոր տնտեսագետ Հոլգեր Շմիդինգը նշել է. «Ռազմական ծախսերի ավելացումը հստակ ազդանշան է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Եվրոպայի մեր դաշնակիցներին, որ Գերմանիան լրջորեն է վերաբերվում իր պաշտպանությանը և Ուկրաինային օգնելուն»:

Սակայն այս ամենից զատ՝ մեր գերմանաբնակ ընթերցողներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Գերմանիան պատրաստվում է ընդունել նոր օրինագիծ, որով, ըստ երևույթին, փորձելու են պետական վարկերը փակել 1% եկամտահարկի ավելացմամբ և այդ գումարը ուղղելով Ուկրաինայի զինմանը, սակայն այս մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։

Ամեն դեպքում քաղաքացիները ահազանգում են, որ իրենց աշխատածի 1%-ը ստիպված են վատնել Ուկրաինայի համար։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր