Հնարավո՞ր է ագրեսիա ՀՀ-ի դեմ. և՛ այո, և՛ ոչ
copy image url

Հնարավո՞ր է ագրեսիա ՀՀ-ի դեմ. և՛ այո, և՛ ոչ

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 13:15 18-03-2025
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրություններում փաստերն անտեսվում են, իսկ երևակայությունը՝ խրախուսվում։ Մարտի 16-ի՝ ՀՀ զինված ուժերի կողմից «կրակոցների» մասին հերթական ապատեղեկատվությունն այդ շարքից էր՝ ոչ ապացույց, ոչ տրամաբանական կապ։ Սակայն տպավորություն են ստեղծում, թե ՀՀ-ն խաղաղություն չի ուզում, ռևանշիստ հայերը, ուր որ է՝ կհարձակվեն, կազատագրեն Արցախն ու կջնջեն Ադրբեջան պետությունը երկրի երեսից։

Որոշ ընդդիմադիր գործիչներ կասկած են հայտնում, թե Ադրբեջանն այս կարգի ապատեղեկատվություններով հող է նախապատրաստում ՀՀ տարածքի վրա հարձակման համար։ Այսինքն՝ հերթական ագրեսիան իր ժողովրդի ու միջազգային հանրության աչքում արդարացնելու հիմքեր է ստեղծում։

Հնարավո՞ր է ագրեսիա ՀՀ-ի դեմ։

2021-ին 2022-ին ՀՀ-ի դեմ ագրեսիա իրականացնելու միջազգային կոնսենսուս կար։ Այսօր չկա։ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստ է անխոչընդոտ ճանապարհը տրամադրել ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամներին։ Նա խոնարհաբար կատարում է Թուրքիայի և Մոսկվայի խնդրանքները՝ Ցեղասպանության ճանաչումը դուրս է բերել արտաքին քաղաքական առաջնահերթություններից, իսկ մայիսի 9-ին գնալու է Մոսկվա՝ հաստատելու, որ սովետը դեռ իր հայրենիքն է։ ՔՊ-ականների կարծիքով՝ այսպիաի նահանջի քայլերը, ենթադրաբար՝ կարող են զսպել հնարավոր ագրեսիան։

Ագրեսիան զսպելու հարցում ջանք են գործադրում նաև ընդդիմադիր ուժերը։ Խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական մի քանի ուժեր ռուսամետ կուրս են վարում, անխնա քննադատում ՔՊ-ական կառավարությանը, հայտարարում, որ պատրաստ են առանց պատերազմի՝ ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամներին զիջել Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, այսինքն՝ ավելին, քան Նիկոլ Փաշինյանը։ Արևմտամետ ընդդիմադիրները նույնպես անմասն չեն մնում։ Նրանք նախաձեռնեցին եվրաքվե։ ԵՄ աջակցությունը կարող է ավելի ամրապնդվել և առարկայանալ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունելուց հետո։

Ադրբեջանական ագրեսիան զսպելու հարցում կարող է ներգրավվել նաև Թուրքիան, եթե նրա վրա լինի ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ճնշում։ Իհարկե՝ անուրանալի է Իրանի ներդրումը, որը բազմիցս է հայտարարել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, հայ-իրանական սահմանների անխախտելիությունը նրա համար կարմիր գծեր են։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ևս դրական ազդեցություն կարող է ունենալ ագրեսիան զսպելու հարցում։ Ուղղակի հետաքրքրույուն ունեն Հարավ-Հյուսիս մեծ ավտոճանապարհի շահառուները՝ Հնդկաստանից մինչև ԵՄ։ Ֆրանսիայից, Հնդկաստանից սպառազինության մատակարարումները ևս հույս են ներշնչում, որ չբարեկամենրը չեն համարձակվի ագրեսիա սանձազերծել։ Այսինքն՝ Բաքուն ապատեղեկատվություն տարածելով, ընդամենը հիմք է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար։

Կան նաև բացասական գործոններ։ Եթե ՔՊ-ն շարունակի գործել այնպիսի սխալներ, ինչպես մինչև 2022-ը, ապա ագրեսիայի հավանականությունը մեծ կլինի։ Այդ շրջանում ՌԴ-ն ու Թուրքիան աշխարհին համոզում էին, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է և Մոսկվան իրավունք ունի հայերի հետ վարվելու՝ ինչպես ուզենա։ Առաջիկայում ագրեսիան հնարավոր կլինի, եթե ՀՀ-ն հաստատի, որ ռուսական շահերի սպասարկողն է, մերժի ազատ աշխարհից, մարդկությունից աջակցություն ստանալու առաջարկներն, ինչպես ցուցադրաբար անում էր մինչև 2022-ը։

Պարզ ասած՝ ՀՀ իշխանությունից պահանջվում է ազգային արժեքներին ու իրականությանը համարժեք վարք դրսևորել։ Եթե շարունակի հուսալ, թե խաղաղության հասնելու համար պետք է աչք փակել իրականության վրա, իսկ արժեքներին վերաբերվել որպես մանիպուլացիոն գործիքներ, ապա, հավանաբար, այո, ագրեսիան հնարավոր է։ Բանակցությունների ավարտը դեռ ոչինչ չի նշանակում։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը բան չի փոխի, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նույն աղետալի սխալները, որոնք նախորդ տարիներին հանգեցրին մեծ պարտությունների ու կորուստների։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
22:22 Ո՞վ է պատասխան տալու․ 53 լիտրանոց գազաբալոնը լիցքավորում են 55 լիտր գազով
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
09:05 Սամվել Կարապետյանին ստիպում են, որ վերածվի քաղաքական գործչի
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
20:55 Ահաբեկչական հարձակում՝ Դամասկոսի եկեղեցում պատարագի ժամանակ. կան զոհեր
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը