Շտայնմայերը կգա ՀՀ և Ադրբեջան, Հունգարիան չի աջակցի, Իրանը կպատասխանի Թրամփին․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:45 17-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 17-ի միջազգային կարևոր լուրերը:

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան ու Ադրբեջան: Այս մասին հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանում Շտայնմայերը բանակցություններ կվարի նախագահ Վահագն Խաչատուրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սպասվում են նաև այլ հանդիպումներ, այցելություններ Դիլիջան, Սևան։
Հայկական կողմն այցի մասին առայժմ չի հաղորդել։
Բաքվում Գերմանիայի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Մամուլի ծառայությունը նշում է, որ Գերմանիայի նախագահն առաջին անգամ է պաշտոնական այց կատարելու թե՛ Հայաստան և թե՛ Ադրբեջան։

ԵՄ արտգործնախարարներն Ուկրաինային նվազագույնը 20 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ են պատրաստում։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտարարելով, որ Հունգարիան չի միանա այդ ծրագրին։
«Մենք թույլ չենք տա հունգարացի հարկատուների փողերով ֆինանսավորել զենքի փոխադրումը Ուկրաինա։ Փոխարենը մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին։ Նախագահ Թրամփի շնորհիվ վերջին երեք տարիներին խաղաղության հույսը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա», - ֆեյսբուքում գրել է Հունգարիայի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։
Շաբաթ օրը Ուկրաինային օգնել ցանկացող 26 երկրներ Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ հեռավար հանդիպում են անցկացրել՝ քննարկելու, թե ինչպես Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին