Ներքին 1 տարի առաջ - 13:37 15-03-2025

Ով ինչ «մոռացավ» հայտնել․ Փաշինյան-Պուտին զրույցի երկու տարբեր սյուժեները

Մարտի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Հետաքրքրականն այն է, որ երկու կողմերից տարբեր տեղեկություն է հասել ԶԼՄ-ներին։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

«Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ գործադիր մարմնի՝ քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։

Իսկ ռուսական կողմի հայտարարության մեջ նշված էր, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։

Նիկոլ Փաշինյանն իրազեկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի մասին և հայտնել Երևանի պատրաստակամությունը ստորագրելու այս կարևոր փաստաթուղթը։

Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ապահովելու անվտանգություն, կայունություն և Հարավկովկասյան տարածաշրջանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը կարող են միշտ հույս դնել Ռուսաստանի կողմից հնարավոր ցանկացած աջակցության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար։

Քննարկվել են նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցեր։

Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցող հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

Այսպիսով, ՀՀ կառավարությունը մոռացել է հայտնել, որ նախ՝ հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչպես նաև, որ Փաշինյանը ընդունում է Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառմանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին