Արտաքին 1 տարի առաջ - 23:26 14-03-2025

Ուկրաինան պատրաստ է անհապաղ դադարեցնել պատերազմը և ընդունել հրադադարը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն։

Տելեգրամ-ի իր ալիքում նա գրել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած հրադադարը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշում անընդունելի պայմաններ, որոնք ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները։

«Ուկրաինայում մենք խաղաղություն ենք ուզում։ Պատերազմի առաջին իսկ րոպեներից մենք միայն մեկ բան էինք պահանջում՝ որ Ռուսաստանը հեռանա մեր հողերից։ Ցանկացած ազգի համար դա բնական պահանջ է՝ անկախություն և անվտանգություն»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է անհապաղ դադարեցնել պատերազմը և ընդունել հրադադարը, որն առաջարկել է ԱՄՆ-ն։

«Ամերիկյան կողմը մեզ առաջարկել է առանց նախապայմանների և անհապաղ հրադադար։ Երբ Ջիդդայում մեր թիմը լսեց այս առաջարկը, նրանք կապվեցին ինձ հետ, և ես անմիջապես համաձայնեցի։ Մենք չենք ցանկանում խաղեր խաղալ պատերազմի հետ, քանի որ դրա ամեն օրը նշանակում է նոր կորուստներ մեր ժողովրդի համար»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ Զելենսկու՝ Պուտինը սաբոտաժի է ենթարկում խաղաղության գործընթացը՝ առաջ քաշելով չափազանց բարդ և անընդունելի պահանջներ։

«Մենք աջակցում ենք մեր ամերիկացի գործընկերներին և նախագահ Թրամփին այս հարցում։ Մենք ցանկանում ենք վստահել ԱՄՆ-ին և նրա առաջնորդությանը։ Սակայն երեկ մենք լսեցինք Պուտինի հայտարարությունները, որոնցում նա առաջ է քաշում որոշ պայմաններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ նա ոչ մի հրադադար չի ցանկանում»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Ուկրաինայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես ԱՄՆ-ին, ուժեղ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ՝ նրան ստիպելով դադարեցնել պատերազմը։

Նա նաև շեշտել է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշման ուժեղացումն է։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ