Արտաքին 1 տարի առաջ - 22:20 14-03-2025

Թրամփը Պուտինի հետ չի զրուցել. Սպիտակ տուն

Սպիտակ տունը պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Շփոթմունքի պատճառ է դարձել սոցցանցում Թրամփի գրառումը, որում նա գովաբանում է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունները և ասում. «Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ վատ և խոցելի վիճակում: Ես խնդրել եմ Պուտինին խնայել նրանց կյանքը», արդյունքում ստեղծվել էր տպավորություն, թե նա անձամբ է խոսել Պուտինի հետ։

Նրա խոսքից մյուս հատվածը, թե «հազարավոր ուկրաինացի զինվորներ Կուրսկի մարզում լիովին շրջափակված են ռուսական զորքերով», բուռն անհամաձայնություն է առաջացրել ուկրաինական աղբյուրների և ռազմական վերլուծաբանների շրջանում, որոնք այդ տեղեկությունը անվանել են ոչ ճշգրիտ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ