Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու. բելգիացի պատգամավոր
copy image url

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու. բելգիացի պատգամավոր

Արտաքին Ներքին 3 շաբաթ առաջ - 18:32 14-03-2025
Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ իր ելույթում մտահոգություն է հայտնել Բաքվում հայ գերիների նկատմամբ անցկացվող շինծու դատավարությունների և գերիների կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Միշել դը Մաեգդը, դիմելով Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի ռեժիմն ու բռնապետ Ալիևը անտեսում են միջազգային և մարդասիրական բոլոր իրավունքները։

«Պատկերացրեք՝ մի օր Բելգիայում ներխուժում է լինում հարևան երկրի կողմից, որը ղեկավարվում է բռնապետի կողմից, որը, անտեսելով միջազգային և մարդասիրական իրավունքները, ստիպում է բոլոր բելգիացիներին փախչել այլ երկիր: Եվ այդ ընթացքում այդ բռնապետը առևանգում է ձեզ՝ որպես արտաքին գործերի նախարար, ամիսներ շարունակ պահում է բանտում, տանջում և դատում կեղծ դատավարության ընթացքում՝ մի լեզվով, որին դուք նույնիսկ չեք տիրապետում, մեղադրելով ձեզ աբսուրդ կանխակալության մեջ։

Անհավանական սցենար, սիրելի գործընկերներ, կասեք դուք: Բայց, պարոն նախարար, դա հենց այն է, ինչ հիմա տեղի է ունենում ձեր պաշտոնակցի հետ»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ Բաքվում ապօրինի դատավարություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ, որին Բաքուն բանտարկել է՝ սարսափելի պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղը բռնազավթելուց հետո։

Նա նշել է, որ այդ ագրեսիան դատապարտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

«Այսօր արդեն 470 օր է, ինչ Բաքուն բանտարկել է 23 գերիների, ձեր գործընկերներին, պաշտպանության նախարարին, պետական նախարարներին, ինչպես նաև ԼՂ երեք նախկին նախագահներին», - ասել է Միշել դը Մագդը և դրան ԵՄ-ի՝ մինչ օրս ցուցաբերած արձագանքը գնահատել չափազանց թույլ։

«Արձագանքը թույլ է, քանի որ նրան անհրաժեշտ է ադրբեջանական գազը։ Սա անվերջ կեղծավորություն է, քանի որ բոլորը գիտեն, որ այդ գազի մեծ մասը գալիս է Ռուսաստանից, որը պաշտոնապես գտնվում է էմբարգոյի տակ։ Եվ այս ամենի գագաթնակետն այն է, որ COP 29-ը կազմակերպվեց հենց Բաքվում՝ առանց որևէ ուշադրության այս ռազմագերիների ողբերգության նկատմամբ։ Նրանցից մեկը, սիրելի գործընկերներ, Ռուբեն Վարդանյանն է, խաղաղության մարդ, որն անցյալ տարի առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Նրա կյանքը վտանգված է։ Մեր աչքի առաջ 23 գերիների կյանքը հարցականի տակ է»,- հավելել է պատգամավորը։

Միշել դը Մագդը նշել է, որ բելգիացի խորհրդարանականներն արդեն ամիսներ շարունակ դադարեցրել են հարաբերությունները իրենց ադրբեջանցի գործընկերների հետ՝ Բելգիայի կառավարությանը կոչ անելով օգտագործել ձեռքի տակ եղած լծակները, հատկապես համոզել եվրոպացի գործընկերներին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։

«Ես մտահոգված եմ, քանի որ վերջին ժամերին հանդիպել եմ տարածաշրջանի մի քանի դեսպանների և բազմաթիվ վերլուծաբանների հետ։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ։ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զենքերով բեռնված ինքնաթիռներ է բերում։ Հիմա այլևս ժամանակ չկա հապաղելու կամ «փափուկ» դիվանագիտություն վարելու։ Ես վստահ եմ, պարոն նախարար, որ դուք կգործեք։ Որովհետև, ինչպես Ուկրաինայում, այստեղ նույնպես խոսքը մեր արժեքների մասին է»,- դիմելով Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ իր ելույթն ավարտել է Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մագդը։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ