Ինչ կարգի դեմքի արտահայտություն ունենանք, ինչ շարժումներ չանենք սանկցիաներից խուսափելու համար. Քոչարյանը` դատավորին

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 16:52 14-03-2025
Սահմանեք` ինչ կարգի դեմքի արտահայտություն ունենանք, ինչ շարժումներ պետք է չանենք սանկցիաներից խուսափելու համար. այսօր դտական նիստի ընթացքում դիմելով դտավորին՝ հարցրեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ես շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լիներ, չէի ցանկանա նկատողություն ստանալ, որովհետև կարող է 3 անգամ կիրառեք, հետո զրկեք փաստաբանին ինձ պաշտպանելու իրավունքից, և այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Սարգիս Պետրոսյանն անընդհատ նկատողություն էր անում ժպտալու, դեմքի այլ միմիկայի կամ որևէ շարժման համար։