Միտք Արտաքին 1 տարի առաջ - 13:35 12-03-2025

Ջիդդայում ամերիկա-ուկրաինական հանդիպումից առաջ Կիեւի ձեռքից վերցրել են Կուրսկի «խաղաքարտը»

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղի է ունեցել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարների հեռախոսազրույցը:

Հեռախոսազրույցն ըստ ամենայնի վերաբերել է 30-օրյա հրադադարի այսպես ասած գաղափարի մանրամասներին եւ հատկանշական է, որ տեղի է ունենում Ջիդդայում բանակցությունից գրեթե անմիջապես հետո:

Միաժամանակ այս հեռախոսազրույցը ուշադրության է արժանի այն իրադարձությունների ֆոնին, որոնք Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցությանը նախորդում եւ ուղեկցում էին Կուրսկի մարզում:
Այս ասպեկտին էլ նախօրեին բավականին անդրադարձել եմ տելեգրամյան ձեւաչափով:

Կուրսկում ըստ էության տեղի է ունենում ուկրաինական զինուժի նահանջ: Այդ հարցում, ըստ իս, եղել է ռուս-ամերիկյան հետախուզությունների որոշակի «կոորդինացիա», այն իմաստով, որ ռուսական գործողությունների կազմակերպումը եւ մեկնարկը «տեսանելի» չի եղել ուկրաինական հրամանատարության համար, քանի որ ԱՄՆ չի տրամադրել հետախուզական իր հնարավորություններից բխող տեղեկատվություն:
Չի բացառվում, որ Նարիշկին-Ռետկլիֆ հեռախոսազրույցը որոշակիորեն եղել է նաեւ Կուրսկում վերջին օրերին տեղի ունեցածի «ամփոփում»:

Մեծ հաշվով, ինչպես արդեն նշել եմ տելեգրամյան հարթակում արված դիտարկումներում, Ջիդդայում ամերիկա-ուկրաինական հանդիպումից առաջ Կիեւի ձեռքից վերցրել են Կուրսկի «խաղաքարտը»»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր