Մամուլ 1 տարի առաջ - 07:46 12-03-2025

Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարեւաններից ավելի մեծ է։ Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատություն ինդեքս-2025» ամենամյա զեկույցի՝ 2025թ.-ին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021-ի ցուցանիշը։

Նշենք, որ 3 տարի անընդմեջ նվազումից (ընդհանուր՝ 7 միավորով) հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։ Համաձայն մեթոդաբանության՝ ընթացիկ տարվա տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է նախորդ տարվա առաջին եւ նախանախորդ տարվա երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա. այսինքն՝ 2021-ի տնտեսական ազատության ինդեքսը, որը հաշվարկվել է 2019-ի երկրորդ եւ 2020-ի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա, նախահամավարակային է։ Ուստի կարելի է ասել, որ Հայաստանի վերականգնման տեմպերը զգալիորեն զիջում են աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների վերականգնման միջին տեմպերին։
Ի դեպ, Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային այդ աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառը կրկին այն է, որ ինդեքսի աճը էապես զիջում է աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։

Բացի Հայաստանից՝ եվրոպական տարածաշրջանի (որում ընդգրկված է նաեւ Հայաստանը) եւս 38 երկրների տնտեսական ազատության ինդեքսն (ՏԱԻ) աճել է, ընդ որում նրանցից 31-ի ՏԱԻ-ի աճն ավելի մեծ է, քան Հայաստանինը։

Իսկ «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։

«Շուկայի բացություն» խմբի բոլոր 3 ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։
Խմբի 2 ենթաինդեքսները նվազելով հասել են տնտեսական ազատության համապատասխան միջակայքի նվազագույն շեմային արժեքին։

Իսկ վերջին 1 տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ