Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 11:17 09-03-2025

Թրամփը հաստատել է` ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ են ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը՝ ազատ արձակել պատանդառված իսրայելցիներին, այլապես «դժոխային հատուցում է սպասվում։ Հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Երեկ պատիվ ունեցա հանդիպել ազատ արձակված մարդկանց, և չեմ կարող հավատալ, թե որքան վատ են վերաբերվել նրանց»,- ասել է Թրամփը։

Հայտնի է, որ այս շաբաթ Թրամփի վարչակազմը Իսրայել է առաքել 4 միլիարդ դոլարի սպառազինություն՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ օգտագործելով նախագահական հատուկ լիազորությունները՝ շրջանցելու Կոնգրեսի թույլտվությունը, ինչը սովորական գործընթաց է զենքի նման առաքումների պարագայում:

ՀԱՄԱՍ-ի խոսնակն արձագանքել է, որ պատանդներին ազատելու լավագույն ճանապարհը հրադադարի շուրջ բանակցություններն են:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված