Ներքին 1 տարի առաջ - 09:42 08-03-2025

Երևանում՝ «Դինամո»-ի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճել են, ծեծել իրար ու հայհոյել. կան վիրավորներ. shamshyan.com

Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիմոն Վրացյան փողոցում՝ «Դինամոյի» դիմաց, ֆուտբոլի դրամարկղի մոտ 7-ից 8 անձանց միջև ծեծկռտուք է և կռիվ, հնչում են հայհոյանքներ:

Կենտրոնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Դավիթ Ե․-ն ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 34-ամյա Զորհաբ Բ․-ի, 22-ամյա Սիսակ Բ․-ի և 31-ամյա Յուրի Ե․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը:

Ծեծկռտուքի ընթացքում Յուրի Ե․-ն և Սիսակ Բ․-ն ստացել են դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում