Մամուլ 1 տարի առաջ - 08:47 07-03-2025

150 էջ լոլո․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարման «ընթացքի եւ արդյունքների» մասին զեկույցը, սակայն 150 էջանոց զեկույցում կառավարության ծրագրի կատարման արդյունքների մասին արձանագրումները կա՛մ սոսկ թվաբանություն են, կա՛մ իրերն ու երեւույթները նիկոլականի աչքերով տեսնելու եւ մանիպուլացնելու փորձեր։ Զեկույցում տեղ է գտել բոլոր ոլորտներում կատարված աշխատանքների ընթացքի մասին վիճակագրություն:

Հետաքրքրական են հատկապես արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի վերաբերյալ արձանագրումները։ 2024-ին Տավուշի չորս գյուղերից հսկայական տարածքներ թշնամուն նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը պարծենում են, որ իրենց վարած արտաքին քաղաքականության հետեւանքով խաղաղություն են հաստատել։ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային եւ միջազգային ակտիվ քաղաքականությամբ»,- գրված է զեկույցում:

Իսկ կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը «Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է, Հայաստանի տնտեսական զարգացման համար արտաքին նախադրյալներ ստեղծելը, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթություն է»։ Զեկույցը խորհրդարանում քննարկվելու եւ ընդունվելու է ի գիտություն։


Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում