Մամուլ 1 տարի առաջ - 07:30 07-03-2025

«Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովում երեկ կայացած դռնփակ հանդիպումը լարված է անցել, ուղեկցվել գոռգոռոցներով:

2020 թվականից անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջով երեկ Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը դռնփակ նիստից որոշ մանրամասներ կարողացավ պարզել: Նախ տեղեկացանք, որ հանդիպմանը մոտ 30 ծնող է մասնակցել, որոնք զայրացած են եղել Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: Մոտ մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ լսումների ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածին, կամ զոհվածի մահվան հանգամանքները: Քոչարյանն ասել էր. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ. դրան հասնելու համար ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ադրբեջանի հանձնաժողովները աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է: Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը գտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի եւ այդտեղ հանգստություն կգտնի»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

Այս խոսքերը անասելի զայրացրել են ծնողներին: Նրանք գնացել են Ազգային ժողով, բարկացել, բղավել եւ զգուշացրել են Քոչարյանին, որ այսուհետեւ խոսելիս զգույշ արտահայտվի եւ իրենց զգացմունքների հետ չխաղա: Տեղեկացանք նաեւ, որ շատ ծնողներ ուշացումով են հասել ԱԺ, բայց կարողացել են հասկացնել Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների եւ ընդհանրապես անհետ կորածների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաեւ խոստացել էր նրանց, որ մինչեւ այս ամսվա վերջ անհետ կորածների ծնողները եւ ուժային կառույցները եւս մեկ փակ հանդիպում կունենան, բայց էլի խաբում է: Հստակ օր չի նշում` երբ պետք է կրկին հանդիպեն, որպեսզի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փաստերով պարզաբանումներ տա ծնողներին նրանց երեխաների գործերի մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում