Մամուլ 3 ամիս առաջ - 08:41 03-07-2026

ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները իշխանության կուլիսներից փոխանցում են, որ իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում նոր խորհրդարանում։ Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, որոշել են նրան ազատել հանձնաժողովի նախագահի պաշտոնի պարտականություններից: Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է ՔՊ վարչության անդամ, նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, իշխանության ներսում արդեն ստացել է քաղաքական աջակցությունը և համարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։Թե ինչով է պայմանավորված Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը, իշխանության ներսում առայժմ հրապարակային չեն խոսում։ Սակայն մեր զրուցակիցների պնդմամբ՝ վերջին շրջանում նրա շուրջ ստեղծված ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև թիմի ներսում առկա դժգոհությունները հանգեցրել են նրան, որ ՔՊ ղեկավարությունը որոշել է փոխել պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարին։

Անդրանիկ Քոչարյանը ունի շատ բարձր հակավարկանիշ, դրա համար էլ ՔՊ-ն ազատվում է նրա հարապարակային ներկայությունից: Իսկ կպահպանի նա պատգամավորական մանդատը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում