Արտաքին 1 տարի առաջ - 19:10 06-03-2025

Պակիստանում մահապարտները ահաբեկչություն են իրականացրել. կան զոհեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փահթունվա նահանգում ռազմական օբյեկտի վրա մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, ևս 30-ը վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել իֆթարի ժամանակ այն վայրում, որտեղ տեղակայված են անվտանգության ուժերի գրասենյակները և բնակելի տարածքները։

Ահաբեկչությունն իրականացնելու համար օգտագործվել են ականապատ մեքենաներ։

Իշխանությունների տվյալներով՝ բախումների ժամանակ սպանվել են հարձակվողները, ովքեր փորձել են ներխուժել ռազմական օբյեկտ։

Պայթյունի ալիքը քանդել է մոտակա մի շարք շենքերի տանիքներ ու պատեր։ Մարդիկ մնացել են փլատակներում:

Ահաբեկչության փաստով հետաքննություն է սկսվել։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» կազմակերպությունը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում