Ներքին 1 տարի առաջ - 18:06 05-03-2025

Քննարկվել է Հայաստան-Իրան համագործակցությունը էներգետիկ ոլորտում

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից, ինչպես նաև նախանշել են համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։

Ձեզ գուցե հետաքրքրի