Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը
copy image url

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը

Ներքին 2 տարի առաջ - 14:17 06-10-2022
Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը։

Մտքեր փոխանակվեցին երկու երկրների ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտների համապատասխան գերատեսչությունների միջև առկա արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման հնարավորությունների շուրջ։