copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 23:34 27-03-2025

Քննարկվել է ՀՀ և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը

Մարտի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի Զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Մարթա Ֆյոզեկաշի հետ:

Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապցած մի շարք հարցեր: