Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:22 05-03-2025

Հայաստան–Իրան ռազմավարական նոր համաձայնագիր է նախապատրաստվում․ Eghtesad News

Իրանական Eghtesad News-ը գրում է, որ Թեհրանը ձգտում է ռազմավարական համաձայնության Երևանի հետ և ծրագրեր ունի Զանգեզուրում Ադրբեջանի և Թուրքիայի ձգտումները չեզոքացնելու:

Լրատվականի փոխանցմամբ, Իրանի և Հայաստանի միանման դիրքորոշումը մի կողմից նպատակ ունի ազդելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վրա Հարավային Կովկասում, իսկ մյուս կողմից՝ Թեհրանը փորձում է Երևանի միջոցով ճանապարհ հարթել դեպի եվրոպական շուկաներ։

Սակայն ներկա իրավիճակում և Թրամփի վերադարձով պայմանավորված՝ այս գործընթացը կարող է դժվարությունների բախվել։

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, թե Երևանն ու Թեհրանը համապարփակ ռազմավարական համաձայնագիր են մշակում, որը կստորագրվի երկու երկրների առաջնորդների կողմից։

Մեհդի Սոբհանին, ով հայտնի է որպես փորձառու դիվանագետ, մինչև 2023 թվականը Հայաստանում դեսպան նշանակվելը, համակարգել է Իրանի գործողությունները Սիրիայում՝ Բաշար Ասադի օրոք։

Դեսպանը նշել է, որ սպասվող համապարփակ ռազմավարական համաձայնագիրը կլինի երկարաժամկետ։

Այս հայտարարությունը զարմանալի չէր այն հետազոտողների համար, ովքեր ուսումնասիրում են Իրանի և Հայաստանի դաշինքը, քանի որ նրանց համագործակցությունը 2020-ից սկսած զգալիորեն ընդլայնվել է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի