Արտաքին 1 տարի առաջ - 20:20 04-03-2025

Ադրբեջանում կփակվեն ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի գրասենյակները

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն է ուղարկել երկրի նախարարների կաբինետին և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայտնում է News.am-ը:

Ըստ այս տեղեկության՝ UNDP-ի (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր), UNHCR-ի (Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի), UNFPA-ի (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ), UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ), ICMPD-ի (Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի) և ICRC-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի) գրասենյակները:

«Այդ կազմակերպություններից շատերը Ադրբեջան են եկել փախստականներին օգնելու դրոշի ներքո։ Բայց փախստականներին և ներքին տեղահանվածներին օգնելու փոխարեն, Ղարաբաղի վերածննդին իրական աջակցելու փոխարեն, այսօր նրանք զբաղվում են նույն կասկածելի ՀԿ-ների ծրագրերի հովանավորությամբ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ չմոռանալով իրենց նյութին Հայաստանի հասցեին ավելի խելահեղ մեղադրանքներ ավելացնել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ