Ներկայումս Հայաստանն ունի մի շարք խնդիրներ, որոնցից գլխավորն անվտանգային հարցերն են։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի նոր պատերազմի վտանգ և մի շարք սպառնալիքներ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ո՞րն է Հայաստանի թիվ 1 սպառնալիքը»։
Հարցվածների որոշ մասը նշեց, որ Հայաստանի թիվ 1 սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է։
«Իհարկե Նիկոլ Փաշինյանն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Հայաստանի սպառնալիքը մեր թշնամի երկիրն է։
«Բնականաբար Ադրբեջանն է» - ասաց նա։
«Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը ներկա և նախկին բոլոր իշխանություններն են»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները` տեսանյութում։