Ներքին 1 տարի առաջ - 15:30 02-03-2025

Շիրակի մարզում Hyundai-ն բախվել է արգելապատնեշներին և բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մելանյա Մ.-ն իր վարած «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված ժամանակավոր բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Վաչագան Սարգսյանն ու Նարեկ Միքայելյանը։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի ե Արթիկի քննչական բաժին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ