Արտաքին 1 տարի առաջ - 12:06 02-03-2025

ԱՄՆ-ում նշել են Զելենսկու երեք սխալը Թրամփի հետ հարաբերություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և նրա ամենամոտ գործընկերների համար Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպն անակնկալ չէր, գրում է Axios-ը։

«Զելենսկին արդեն երկու կարևոր սխալ էր թույլ տվել բանակցությունների սկզբում: Նա առաջին սխալն արեց փետրվարի 15-ին, երբ հրապարակավ ծաղրեց հանքանյութերի գործարքը, որը քննարկվում էր խիստ գաղտնիության պայմաններում:

Երկրորդ սխալը հագուստի ընտրությունն էր. Զելենսկին բանակցություններին կոստյում չի հագել, ինչպես պահանջվում էր: Սա Սպիտակ տան աշխատակիցների կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։

ԱՄՆ փոխնախագահի հետ հրապարակային վեճը դարձավ Զելենսկիի երրորդ և վերջին սխալը»,- ասվում է հոդվածում:

«Թրամփը Զելենսկուն համարում է անշնորհակալ, որը երկիրը տանում է դեպի պարտություն, իսկ Զելենսկին Թրամփին տեսնում է որպես ծիծաղելի ռուսամետ հիմարի, որը կստիպի նրան հանձնել Ուկրաինան»,- գրում է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ