Ուղիղ եթեր
2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը. Շարմազանով
copy image url

2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը. Շարմազանով

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 10:04 02-03-2025
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Պատերազմները հաղթում կամ պարտվում են նախ մայրաքաղաքներում…

Ինձ հաճախ են հարցնում՝ ո՞ր Հայաստանում կուզենայի ապրել։

Ասեմ. այդպիսի Հայաստանում մենք բոլորս ապրել ենք. ապրել ենք համախմբված ու միասնական։

2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը։

Այդ Հայաստանի խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերը համախմբված էին հանուն Արցախի ու մեր հաղթանակի։

Բոլորս մի կողմ դրեցինք ներքաղաքական տարաձայնությունները։

Մենք՝ իշխանություններս, բաց էինք ընդդիմության համար, բոլորս միասին էինք, բոլորը խորհրդարանում դարձել էին քույրեր եւ եղբայրներ, որոնք կանգնած էին իրենց ծնողի՝ ՀՀ-ի թիկունքին, պաշտպանելու իր զավակին՝ Արցախին։

Հիշում եմ, պետք է շտապ ԱԺ հայտարարություն ընդունեինք…

Հայտարարության ընդունումն անիմաստ կլիներ, եթե բոլոր խմբակցությունները միասնաբար հանդես չգային։

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը վատառողջ էր եւ արտերկրում բուժում էր անցնում։

Խորհրդակցելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ որոշեցինք հավաքվել իմ աշխատասենյակում։

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, խմբակցության ղեկավարները, ինչպես նաեւ հրավիրել էինք ՊՆ եւ ԱԳՆ ղեկավարությանը։

Կարճ ժամանակ անց ԱԺ հայտարարության տեքստը պատրաստ էր, որը բոլորիս համատեղ աշխատանքի արդյունք էր։

Լրագրողները սպասում էին միջանցքում։

Շունչները պահած սպասում էին լուրերի։

Դուրս եկանք լրագրողների մոտ բոլորս…հարցերն ուղղեցին նախ ինձ։

Պատասխանեցի, որ մենք բոլորս մի նավի մեջ ենք ու զիջեցի հարցերին պատասխանելու իրավունքն ընդդիմությանը։

Խոսեց Լեւոն Զուրաբյանն… այսօրվա նման հիշում եմ։

Ասեց՝ ես քարը քարին չեմ թողել՝ քննադատելով Շարմազանովին ու ողջ ՀՀԿ ֆրակցիային, բայց այսօրվանից մենք բոլորս նույն խրամատում ենք։

Նույն գնահատականներն էին տալիս բոլոր ուժերը։

Աժ-ից բոլորս միասին այցելեցինք Մուրացանի զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու մեր հերոս զինվորներին։

Վահրամ Բաղդասարյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Զուրաբյան, Արտակ Զաքարյան, Միքայել Մելքումյան, Միքայել Մանուկյան, Կորյուն Նահապետյան, Մհեր Շահգելդյան, Հրայր Թովմասյան, Հովհաննես Սահակյան, Էդուարդ Շարմազանով…բոլորս միասին այցելեցինք հայ զինվորներին Մուրացանի հոսպիտալում։

Նույն օրը հոսպիտալ այցելեցին նաեւ ԱԺ կին պատգամավորներն ՝ իրենց մայրական ջերմությունն ու օրհնանքը փոխանցելու հայ զինվորներին։

Բոլոր պատգամավորներն էին հայ զինվորի կողքին ՝առանց բացառության։

Չկար կուսակցական շահ, կար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն ու վերջ։
Չկար ընդդիմություն ու իշխանություն։

Բարձր գնահատելով այն ժամանակվա ընդդիմության դրական դերը՝ նշեմ, որ նման կառուցողականության հասանք նախ եւ առաջ 2016-ի իշխանությունների ու, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի պետականամետ վարքագծի հետեւանքով։

Մենք Նիկոլի նման չբաժանեցինք քաղաքական ուժերին նախկինների ու ներկաների, սեւերի ու սպիտակների։
Դրա համար էլ հաղթեցինք։

Հաղթեցինք, քանի որ մայրաքաղաքում միասնական էինք։

Միասնական լինել չի նշանակում քաղաքական տարաձայնություններ չունենալ։

Միասնականությունը ՝ գլխավորն երկրորդականից տարբերելն է, որտեղ գլխավորը հայրենիքն է, իսկ երկրորդականը՝ քո անձնական ու կուսակցական հավակնությունները»։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»