Ներքին 1 տարի առաջ - 00:20 01-03-2025

Գլխավոր դատախազության մոտ հավաքված՝ կիբերհանցագործների զոհ դարձած քաղաքացիները պնդում են՝ իրենց անուններով վարկեր են ձևակերպվել․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 28-ին, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց. ի նշան բողոքի՝ հավաքվել էին Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքի ակցիան էին իրականացնում ու պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները համոզված են, որ իրենք դարձել են կիբերհանցագործության զոհ ու այդ ստահակների թիկունքին հնարավոր է կանգնած լինեն լուրջ պաշտոնյաներ, այդ թվում՝ իրավապահ համակարգից։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին, որ էլեկտրոնային փոստերի միջոցով նամակներ են ստացել, որ իբրև թե իրենց անունով վարկեր են հաստատված։ Զանգել են այդ բանկեր և զգուշացրել, որ խաբեության զոհ են, սակայն բանկերը ոչ մի դրական պատասխան չեն տվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ