Ներքին 1 տարի առաջ - 16:03 28-02-2025

E-invoicing համակարգում գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։ Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։

Հարկային հաշիվների դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝

«ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող»,
«ԱԱՀ-ից ազատված»,
«Այլ»

*Այս կետերը պարտադիր է լրացնել, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։

Հաշիվ վավերագրերի դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝

«Հարկման հատուկ համակարգ»,
«ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող»,
«ԱԱՀ-ից ազատված»,
«ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող»,
«Արտահանում»,
«ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում»
*Այս կետերը պարտադիր է լրացնել։

Հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունները՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://src.am/am/getMenusContents/111 ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ