Ներքին 1 տարի առաջ - 22:00 27-02-2025

Առանձնատուն, հողամաս, մեքենաներ, 5 մլն անկանխիկ, 11 մլն եկամուտ․ Վայոց ձորի մարզպետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և նրա կնոջ՝ Անթառամ Առաքելյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Առաքելյանը 1993-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ազգային անվտանգության ծառայությունում՝ օպեր լիազորից մինչև մարզային վարչության պետ։ Միքաելյանը մարզպետ է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի 7-ին և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Միքաելյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առաձնատուն և հողամաս՝ Վայոց Ձորի Վայք համայնքում, որոնք նա գնել է 2005 թվականի հոկտեմբերի 13-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության HYUNDAI և 2015 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որոնցից առաջինը նա գնել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին, երկրորդը՝ 2022-ի՝ ապրիլի 11-ին։ Այս մեքենաները ևս տարեվերջին պահպանվել են։

Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, տարեվերջին՝ դրանցում եղել է 5 մլն դրամ։ Տարեվերջին նա ունեցել է նաև 200 հազար դրամ կանխիկ գումար։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 11 մլն 387․619 դրամ, որից 10 մլն 500 հազար դրամը ԱԱԾ-ից, 887․619 դրամն էլ՝ Վայոց ձորի մարզպետարանից ստացած աշխատավարձն է։

Մարզպետի կինը՝ Անթառամ Առաքելյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Առաքելյանը առևտրային բանկերից մեկում ունեցել է 2 մլն դրամ արժեքով ավանդ, որը տարեվերջի դրությամբ կազմել է 2 մլն 12․602,7 դրամ։

Մարզպետի կինը կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել, եկամուտներ՝ ևս։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
10:30 Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների թիրախների ցանկի թարմացման մասին