Ներքին 1 տարի առաջ - 11:43 27-02-2025

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Դ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոեմքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ դեպի երևան ընթանալիս՝ Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Դ.-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Վահան Կ-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիենրը և ըստ քաղաքաիների օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրվորներից Վահան Կ.-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Խդր Մահմուդյանն ու կրտսեր Նարեկ Խաչատրյանը:


Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությումը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Վահան Կ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ;
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում