Արտաքին 1 տարի առաջ - 23:19 24-02-2025

Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «օգնում է Ուկրաինային այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի օգնել», և նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել շաբաթների ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Օվալաձեւ աշխատասենյակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքների մի մասը, սակայն Կիևը հնարավոր զիջումների մասին հարցին հստակ պատասխան չի տվել. «Կտեսնենք»։

Բացի այդ, Թրամփը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայմանը խաղաղ համաձայնագրի շրջանակներում։

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ այս բախումը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ դա։

Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանն ունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ին, ներառյալ հազվագյուտ հողային մետաղներ։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա, թեև մայիսի 9-ին վաղ է գնահատել նման այցի համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի