Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:34 24-02-2025

Ալիևը արդեն թիրախավորում է բուն ՀՀ տարածքը, որը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Ալիևը այցելել էր օկուպացված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ, որն իրենք կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ։ Իր հիմնական ելույթից զատ, Ալիևը նաև հարցուպատասխան էր ունեցել այդ գյուղ տարված ադրբեջանցի բնակիչների հետ, որտեղ մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել, դրանք ներկայացնում եմ առանց փոփոխության։

«Իհարկե, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, ես անձամբ եմ ղեկավարել բոլոր գործողությունները, և, կրկնում եմ, ինձ համար՝ որպես նախագահ, այս կարևոր խնդրից առավել որևէ բան երբեք չի եղել։ Եվ ես իմ ողջ նախագահական ժամկետը նվիրեցի դրան՝ մեր հողերի ազատագրմանը, մեր հողից բռնազավթիչների վտարմանը, արդարության և ազգային արժանապատվության վերականգնմանը։ Եվ մենք հասանք դրան․․․»։

«Թե՛ Ղարաբաղյան Առաջին պատերազմի, թե՛ Հայրենական պատերազմի նահատակների վրեժը լուծեցինք մարտի դաշտում։ Նրանք վրեժխնդիր եղան և վերականգնեցին արդարությունը․․․»։

«Մեր հողերի ազատագրումը օկուպացիայից իրականացրեցինք փուլ առ փուլ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրան հաջորդած հակաահաբեկչական գործողությունը հանգեցրին մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը, և անջատողականները արմատախիլ արվեցին։ Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ վերացվել է, և Ադրբեջանի քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց հայրենի հողերը․․․»։

Այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայություն են առ այն, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, հստակ, ծրագրված կերպով պատրաստվել է Արցախի դեմ ագրեսիայի, իմիտացրել բանակցային գործընթացը, հենց իրենք են ժամանակ շահել ու դա ուղղել զինվելուն ու պատերազմի պատրաստվելուն։ Բնականաբար այդ ամենն ուղեկցվել է հայատյացության, վրեժի քարոզով, պատմության կեղծմամբ ու ագրեսիվ հռետորաբանությամբ, բայց նպատակը հստակ էր՝ հասնել նրան, որ Արցախում հայ այլևս չապրի։

Ալիևը անգամ դրանից հետո չի հանդարտվում, այժմ արդեն թիրախավորում է բուն Հայաստանի Հանրապետության տարածքը, որը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», դրան զուգահեռ շարունակում է զինվել, իրականացնում է բազմաթիվ զորավարժություններ, շարունակում է հայատյացության ակտիվ քարոզը։ Կարճ ասած՝ Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել, բայց դրան զուգահեռ ծուռ հայելիների «իրական» Հայաստանում քաղաքական ղեկավարությունը շարունակում է հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու և Արցախի հարցում բոլոր տեսակի իրավունքներից հրաժարվելու «կարևորության» մասին»․․․

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից