ԱՄՆ-ն առաջարկել է ճանաչել նոր շրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը․ Globe and Mail
copy image url

ԱՄՆ-ն առաջարկել է ճանաչել նոր շրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը․ Globe and Mail

Արտաքին 1 ամիս առաջ - 17:08 24-02-2025
ԱՄՆ-ն առաջարկել է ճանաչել նոր շրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը, գրում է կանադական Globe and Mail թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Ըստ թերթի տվյալների՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ հնչեցրել է հնարավոր խաղաղ ծրագրի ասպեկտները։ Թերթի աղբյուրի խոսքով՝ հեռախոսազրույցն անցել է կառուցողական մթնոլորտում և հիմնականում նվիրված է եղել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկությանը։

Հոդվածում նաև նշվում է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրյուդոն հայտնել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ներառել Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրերում։