Արտաքին 1 տարի առաջ - 15:30 24-02-2025

ԱՄՆ-ն ուկրաինական բանակին կարող է թողնել առանց կապի

ԱՄՆ-ն հնարավոր է զրկի Ուկրաինային «Starlink» արբանյակային ինտերնետ կապի հասանելիությունից: Այս քայլով Միացյալ Նահանգների վարչակազմը փորձելու է ճնշում գործադրել Կիևի վրա՝ Ուկրաինայի կարևորագույն հանքային ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար:

SpaceX ընկերության Starlink արբանյակային համակարգին Ուկրաինայի հասանելիության հարցը բարձրացվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև բանակցություններում, այն ​​բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ուկրաինայի ընդերքին վերաբերող ամերիկացի պաշտոնյաների առաջարկը:

Մասնագետները նշում են, որ Ուկրաինական բանակի ամբողջ կապն այս պահին հիմնված է Starlink-ի վրա: Այս համակարգը, կարելի է ասել, բանակին ուղղորդող աստղն է և Starlink-ի կորուստը հսկայական հարված կհասցնի ուկրաինական զինված ուժերին:



Իլոն Մասկը հազարավոր Starlink տերմինալներ էր ուղարկել Ուկրաինա 2022-ին՝ Ռուսաստանի կողմից ոչնչացված կապի ծառայություններին փոխարինելու համար: Այն ժամանակ Մասկին Ուկրաինայում մեծարում էին որպես հերոսի: Հիմա Մասկը ուկրաինացիների համար, կարծես, վերածվել է հակահերոսի:

Ի դեպ, Ուկրաինայի Starlink-ի բաժանորդագրության համար՝ Մասկի ընկերությանը վճարումներ է կատարում Լեհաստանը: Լեհական իշխանությունները հավաստել են, որ շարունակելու են վճարել SpaceX ընկերությանը՝ Ուկրաինայի մատուցվող ծառայությունների համար:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ