Ներքին 1 տարի առաջ - 14:18 24-02-2025

Ընդամենը 1 մեքենա է եղել ամառային անվադողերով․ Ավինյանը խաբել է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ առատ ձյան ժամանակ առաջացած խցանումների 80%-ն ամառային անվադողերով երթևեկելու և ԱՊՊԱ-ների հետևանքով է եղել։ Նրա խոսքով «իրար մի թեթև քսված մեքենաները ստիպված են եղել ժամերով սպասել», և որ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է։

«Մեդիահաբ»-ը տվյալները ճշտելու նպատակով դիմել է ՆԳՆ-ին, թե քանի՞ վարչական արձանագրություն են կազմել այդ օրը ամառային անվադողերով երթևեկելու համար կամ որքանո՞վ է Ավինյանի ասած՝ այդ 80% թիվը համապատասխանում իրականությանը։

Ի պատասխան հարցմանը՝ ՆԳՆ-ից այսպիսի թվեր են տրամադրել․ «Փետրվարի 20-24-ը՝ մինչև ժամը 08:00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Նշված 482 պատահարի հաշվառմամբ՝ ընդամենը 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ