Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:40 24-02-2025

Նոր Խարբերդի համար 50 կմ գազամատակարարման ցանց կկառուցվի

2023-ին հաստատվեց Երևան քաղաքը նոր գազամատակարարման ցանցով համալրելու և գազաբաշխիչ կայաններ կառուցելու մասին ծրագիրը, որում անցած շաբաթ Կառավարության որոշմամբ ներառվեց նաև Նոր Խարբերդ թաղամասը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Նոր Խարբերդի ծրագիրն իր մեջ ներառում է 50 կմ ամբողջ թաղամասի համար գազամատակարարման ցանցի կառուցում»,- ասաց Արեյանը՝ նշելով, որ «Գազպրոմ» ըներության կողմից Կառավարության հաստատված ծրագրով կիրականացվի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ծրագիրը:

Ծրագրի երկրորդ փուլը հսկայածավալ ներդրում է մայրաքաղաքում, եթե 2023-2024-ին ավարտվեց 40 կիլոմետրանոց հատվածը հյուսիսային և արևմտյան գոտու շրջանների համար, ապա այս ծրագրով նախատեվում է քաղաքը համալրել մոտ 15 կմ նոր գազամատակարարման ցանցով:

«Առաջին անգամ վերջին 30 տարիների ընթացքում կառուցվելու է մայրաքաղաքի համար երկու նոր գազաբաշխիչ կայան: Մենք ունեինք 4-ը, որից մեկն էր քաղաքային բնակավայրում, մնացածը՝ արտաքաղաքային, այս երկուսը համալրելու են գազամատակարարման ցանցը»,- ասաց նա:

Ըստ Արեյանի՝ այս նոր ցանցը մայրաքաղաքում կապահովի պոտենցիալ կառուցապատման գոտիներում սպառողների ամբողջ պահանջարկը՝ Նոր Նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում: Աշխատանքները տևելու են երկու տարի՝ 2025-2026 թվականներին, արդյունքում Նոր Խարբերդ թաղամասն ամբողջովին ապահովված կլինի գազամատակարարման համակարգով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ թաղամասում իրականացվում են նաև ջրամատակարարման ցանցի ամբողջական կառուցման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ