Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:22 23-02-2025

QR համակարգի ներդրումը լուրջ խնդիր է ստեղծում տնտեսվարողների համար. Տիգրան Քեյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի հիմնադիր Տիգրան Քեյանի ֆեյսբուքյան գրառումը. «QR համակարգը և բիզնեսների առևտրային գաղտնիքի ռիսկերը

Նոր QR համակարգի ներդրումը լուրջ խնդիր է ստեղծում առևտրային գաղտնիքի պաշտպանության տեսանկյունից։ Տնտեսվարողները փաստացի պարտադրված են տրամադրել իրենց կոմերցիոն տվյալները, որոնք, բացի հարկային մարմիններից, կարող են հասանելի դառնալ նաև երրորդ կողմերին, այդ թվում՝ մասնավոր ընկերություններին։

Հստակ չէ, թե ինչ մեխանիզմներով է ապահովվելու այդ տվյալների պաշտպանությունը և ինչ երաշխիքներ կան, որ դրանք չեն օգտագործվի շուկայական մրցակցության կամ այլ շահարկումների նպատակով։ Առանց հստակ կանոնակարգման, այս համակարգը կարող է խաթարել բիզնեսների տվյալների գաղտնիությունը և ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ։

Կառավարությունը պետք է տրամադրի պարզաբանումներ և երաշխավորի, որ QR համակարգը չի դառնա առևտրային գաղտնիքի խախտման գործիք։ Տնտեսվարողները պետք է պաշտպանեն իրենց իրավունքները և բարձրաձայնեն այս խնդիրը, քանի դեռ այն վերածված չէ շուկայական անհավասարության գործիքի»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ