Եղանակը կցրտի, կաթվածահար տրանսպորտը և ամառային մարզակոշիկներով ձյուն մաքրող Ավինյանը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 21-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 21-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում եղանակն էլ ավելի կցրտի․ փետրվարի 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 6-9, 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 10-12 աստիճանով։


Առատ տեղումները երեկ բառացիոերեն կաթվածահար էին արել Երևանի՝ իշխանությունների պնդմամբ, բարեփոխված տրանսպորտային համակարգը։ Մարդիկ սոցիալական ցանցերում գրում և տեսանյութեր էին հրապարակում՝ տեղեկացնելով, որ տրանսպորտային միջոցները երկար ժամանակ չեն ժամանում, որոշներն էլ ի վիճակի չեն երթևեկել։ Բարեփոխված տրանսպորտային համակարգի ավտոբուսները պարզապես տեղում կանգնած էին մնացել, քանի որ ձմեռային անվադողեր չունեին։ Քաղաքացիներից ոմանք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հորդորում էին իր հոր հետ, ով Opel-ի վարորդներին ավելի վաղ համբալ էր անվանել, գալ և տեղափոխել կանգառներում մնացած մարդկանց։


Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց, որում Տիգրան Ավինյանը բահը ձեռքին ձյուն էր մաքրում․ համացանցում է տարածվել տեսանյութը։ Դատելով տարածքից՝ Տիգրան Ավինյանը, ամենայն հավանականությամբ, Ավան վարչական շրջանում է՝ թաղապետարանի տարածքում։ Ավինյանի թիմակից, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքում տեղադրել է Ավինյանի՝ ձյուն մաքրելու տեսանյութը և կից գրել, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառմանը»։ Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը 2016 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի անձնակազմին հորդորել էր վերցնել բահերն ու Երևանի փողոցներից մաքրել ձյունը։ Տեսանյութին արձագանքել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Ավինյանը ձյուն է մաքրում ամառային մարզակոշիկներով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ Նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ հարցեր: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:52 Ոտաբոբիկ՝ մզկիթում. Փաշինյանը հետևում է մահմեդական սովորույթներին
22:25 Բոլորս կարող ենք խմել «Թուրանի ջուրը». Փաշինյանը խոստանում է չխոչընդոտել «Թուրանի ճանապարհին»
22:00 Բնակարաններ, մեքենա, 39 մլն կանխիկ, 64 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը
09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
00:02 Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել․ Տեր Վրթանես Բաղալյան
22:08 ՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Բեգլարյան
22:17 Նա խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով, նա Եկեղեցու կողքին է. Առնո Բաբաջանյանի որդին` Սամվել Կարապետյանի մասին
19:43 Նոր փորձանքի սպառնալիք. ինչ է սպասվում ՀՀ-ին Փաշինյանի՝ Թուրքիա այցից հետո
21:13 Չարիքը պետք է հեռացվի. մեր հաղթանակը այլընտրանք չունի. «Սրբազան Պայքար»
22:30 Մենք կորցրել ենք Արցախը, բայց ոչ մի բան չենք գտել․ հարցում