Ներքին 1 տարի առաջ - 16:15 21-02-2025

Օգնող բրիգադ պիտի կանչեի, տղան մոխրամանով գլխիս տվեց. այսօրվա դեպքի հետքերով

Արդեն հայտնել էինք, որ Շիրակի մարզում շտապօգնության բուժակին ծեծել են։

Oragir.News-ի տեղեկություններով` բուժակ Մհեր Քոլոյանը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։

«Գյումրու ԲԿ-ից փոխանցեցին, որ Մ․ Ք․-ի մոտ ախտորոշվել է քթի բեկորային կոտրվածք՝ արյունահոսող վնասվածքներով։ Նա ստացել է համապատասխան բուժօգնություն, առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- Oragir.News-ին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից։

Oragir.News-ը զրուցել է նաեւ վնասվածքներ ստացած բուժակ Մհեր Քոլոյանի հետ։

«Մենք ժամանակին հասել ենք, բուժօգնությունը նորմալ եղել է։ Իր հայրը նոր էր հիվանդանոցից դուրս գրված, ծանր վիճակում էր։ Իրանք շատ լավ էլ գիտեին, որ վիճակը ծանր է։ Մենք չենք ուշացել, ժամանակին տեղ ենք հասել։ Դեղորայքը սրսկեցի, ավարտեցի... ինձ օգնող բրիգադ պիտի կանչեի, որովհետև ուրիշ օգնության կարիք կար։Տղան մոխրամանով հարվածեց գլխիս էլ չկարողացա շարունակել բուժումը։ Գիտակցությունս կորցրի, սրտխառնոց ու գլխապտույտ ունեմ»,-հայտնեց Մհեր Քոլոյանը։
Բուժակի փոխանցմամբ պացինենտը սիրտ-թոքային անբավարարություն ունի, Գյումրի բկ-ից մեկ օր առաջ է դուրս գրվել։

Բուժակը հերքեց տեղեկատվությունը, որ իրեն սպառնացել են, որ դեպքի հետ կապված ցուցմունք չտա։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին