Ներքին 1 տարի առաջ - 23:05 20-02-2025

Հայաստանի ԱԳՆ-ի անորոշ դիրքորոշումը՝ Աբխազիայի ընտրությունների հարցում

Հայաստանի ԱԳՆ-ն Աբխազիայի ընտրությունների հարցում կրկին ցույց տվեց երկրի անվճռականությունն ու կասկածելի հավասարակշռվածությունը։ Մինչ Ադրբեջանը գործեց կտրուկ և անմիջապես արձագանքեց Աբխազիայում տեղի ունեցած արտահերթ ընտրություններին՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ՀՀ ԱԳՆ-ն լռեց, իսկ ավելի ուշ Վրաստանի 1-ին ալիքի կոնկրետ հարցին ի պատասխան, անորոշ ու բազմանշանակ նշեց, թե «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը»։

Այս ուշացած արձագանքը ոչ միայն հարցեր է առաջացնում Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության մասին, այլև վկայում է, որ երկրի իշխանությունները շարունակում են խուսափել հստակ դիրքորոշումներից, փորձելով չնյարդայնացնել Մոսկվային, բայց նաև չբացառել հարաբերությունների բարելավման հնարավորությունը Թբիլիսիի հետ։

Հայաստանի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանի քաղաքական ազդեցության տակ։ Չնայած՝ Երևանն անցած տարիներին հայտարարում էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու մասին, սակայն գործնականում դա տեղի չի ունենում; Եվ այս դեպքում ևս Մոսկվայի գործոնը միակ բացատրությունն է, թե ինչու են ՀՀ իշխանությունները խուսափում Աբխազիայի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելուց։

Մոսկվան երկար տարիներ պահպանում է ազդեցությունը Աբխազիայի նկատմամբ և, փաստացի, վերահսկում է տարածաշրջանը։ Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման բացակայությունը նշանակում է, որ Երևանը չի ցանկանում հակադրվել Ռուսաստանին և չի էլ փորձում օգտագործել իր ազդեցությունը Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Սա Հայաստանի իշխանությունների մշտական սխալներից մեկն է։ Չհստակեցված արտաքին քաղաքականությունը ոչ միայն խանգարում է երկրի դիրքերի ամրապնդմանը, այլև թույլ է տալիս, որ Հայաստանը մնա միջազգային գործընթացների լուսանցքում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի