Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:06 18-02-2025

Քաղաքապետին ասեք՝ հերիք ա Բուսաբանականի ծառերը կտրես, հերդ չի տնկել

«Ոչ մի նոր բան չիմացա Քոչարյանի ասուլիսից։ Էլի ասում են` մենք չենք տվել, դուք եք տվել, դուք չեք տվել, մենք ենք տվել։ Էս պահի դրությամբ ինչ կար էդ էլ ասեց, բան չի փոխվել։ Ասում ա, որ պետական ռեկետ են անում, համաձայն եմ, էդ մաքուր ռեկետ ա, ուրիշ ձևակերպում չի էլ կարելի տալ։ Իր ժամանակ մասնավոր ռեկետ էր։ 6-րդ վարչության ոստիկանածետ կար, որ սաղ բիզնեսմեններին ռեկետ էր անում, ասում էր` էսքան փող պիտի տաք»,- Oragir.News-ի հետ զրուցում ասաց քաղաքացին՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի մասին։

Քաղաքացին, անդրադառնալով ներկայումս Հայաստանի ներքաղաքական կյանքին, նշում է, որ ԱԺ-ում պաշտոնյաների պահվածքը սրտխառնոց է առաջացնում։

Ըստ նրա` ոչինչ չի փոխվել։ Խոսելով տրանսպորտի թանկացման մասին՝ նա նկատեց. «Անլուրջ ա կանգնել մի օր ասել 300 դրամ, հետո 150 դրամ։ Կամ ով ա ասել, որ պիտի կլոր թիվ լինի, ինչի ասենք չի կարա 122 դրամ լինի, մեկ ա արդեն թվային ա։ Կամ ասենք բուսաբանական այգու վիճակը տեսե՞լ եք։ Համբալի քաղաքապետ տղուն ասեք` հերիք ա բուսաբանական այգու ծառերը կտրես, էդ ծառերը համբալ հերդ չի տնկել»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը