Ներքին 1 տարի առաջ - 19:58 18-02-2025

Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ամենաանվտանգ» Կիրանցի դպրոցի աշակերտների թիվը նվազել է

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է.
«2024 թ․ սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հիմնական դպրոցի նորաբաց շենքում հայտարարել է․« Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»:

Սակայն Կիրանցի բնակիչներն այդպես չեն մտածում, նրանց մի մասն իրենց երեխաներին հարևան գյուղերի դպրոցներ է ուղարկում։

Կիրանցի հիմնական դպրոցն 2023-2024 ուսումնական տարում ուներ 42 աշակերտ, իսկ այդ ուսումնական տարում ունի 34 աշակերտ։ Կիրանցի դպրոցի նոր շենքը Ադրբեջանի հետ սահման համարվող մեծ պատից մոտ 30 -40մետր հեռավորությամբ է գտնվում։ Նախկինում հայտարարում էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկելուց հետո միջնակարգի կարգավիճակ է ստանալու, սակայն այդպես չեղավ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

Ձեզ գուցե հետաքրքրի