Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:41 16-02-2025

Նիկոլական խմբակը դավաճանել է ոչ միայն մեր անցյալը , այլ նաև ներկան ու ապագան. Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամենազավեշտալին այն է, որ գործող հակապետական խմբակի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են վստահեցնել մեր քաղաքացիներին, թե շուտով խաղաղություն կհաստատվի մեր հարևան երկու պետությունների հետ։

Թուրքիան թշնամաբար է տրամադրված գրեթե բոլոր հարևան պետությունների նկատմամբ` Կիպրոս, Հունաստան, Իրաք...
Ցուցակը կարելի անվերջ շարունակել։

Ցանկացած հարմար առիթի դեպքում թե' Էրդողանը և թե' Ալիևը սիրում են հարևան պետությունների տարածքները հայտարարել թուրքական կամ էլ ադրբեջանական։

Վերջին տասնամյակների ընթացքում այդ իբր հարևաններն ատելություն, բռնություն և թշնամանք են քարոզել հայերի նկատմամբ։

Այս օրերին էլ ժամանակավորապես օկուպացված Արցախում, ադրբեջանցի քոչվորները Թուրքիայի անմիջապես հովանավորությամբ շարունակում եմ մշակութային ցեղասպանությունը։

Հողին են հավասարեցնում հայկական գյուղերը, եկեղեցիները, դպրոցներն ու նույնիսկ գերեզմանները....
Ու այսքանից հետո ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել....

Նիկոլական խմբակը դավաճանել է ոչ միայն մեր անցյալը , այլ նաև ներկան ու ապագան։
Բայց...

Համոզված եմ, որ ոչ մի ապազգային իշխանություն, սպառնալիք, շանտաժ, վերջնագիր մեզ չի ստիպի հրաժարվել ինքնիշխանությունից, ինքնուրույնությունից, Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի գաղափարից, ուրանալ մեր բազմադարյա պատմությունը, մեզ կտակված հարուստ հոգևոր ժառանգությունը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ