Վարդան Ղուկասյանն առաջարկում է «Ակադեմիական քաղաքը» Գյումրիում կառուցել

Ներքին 3 շաբաթ առաջ - 21:47 15-02-2025
Գյումրին 12 տարի կառավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, քիչ առաջ հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ պնդելով, որ Գյումրու զարգացման միջոցներից մեկը կլինի «Ակադեմիական քաղաքը» Գյումրի տեղափոխելը։

Նա բոլոր թեկնածուներին, Շիրակի դաշտավայրի բոլոր բնակիչներին կոչ է արել միանալ իր սկսած պայքարին, որը զանգվածային քաղաքական արշավ է՝ «Ակադեմիական քաղաքը» Գյումրիում կառուցելու։

«Դա կլինի Շիրակի մարզի N1 տնտեսական առողջացման ծրագիրը։

36 տարի լսում ենք՝ ամենաանապահով խավը բնակվում է Գյումրի քաղաքում, Շիրակի դաշտավայրում, ինչքան կարող ենք մնալ էսպես, սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ընտրությունից ընտրություն գալ, լսել, գնալ։ Մարկանց նայում ես՝ վրեքը հալ չկա՝ տուգատ, հավանական է դատարկ հաց ու չայով են ապրում մեր ժողովուրդը։

36 տարի պատկերացրեք․ երկրաշարժից եկած գումարները, էն ժամանակ ասում էիք, թե պատերազմ է, Արցախի հետ կապված խնդիրներ կան, պահեցիք Արցախը։ Մենք կողմնակից էինք, երկրաշարժից հետո, երբ Գորբաչովը եկավ էստեղ, գյումրեցիները հարցնում էին՝ «Ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հարցը», հետո ասում էին՝ «հո մեր Երևանին բան չի եղել»։ Վերջը 36 տարի ջարդված ենք։

Ռուսաստանը, օրինակ, «Ակադեմիական քաղաքը» տարել է Նովոսիբիրսկ՝ 5000 կիլոմետր հեռավորության վրա։ Ամբողջ աշխարհում, Չինաստանում, մյուս տեղերում «Ակադեմիական քաղաքները» մայրաքաղաքներից հեռու են տարել, իսկ այստեղ 80 կիլոմետր է, 80 կիլոմետրով դուք կլուծեք ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ ողջ Շիրակի դաշտավայրի խնդիրը»,- ասում է Վարդան Ղուկասյանը։

Նա անդրադարձ կատարեց նաև «Շիրակ» օդանավակայանին՝ նշելով, որ մեծ չարչարանքով է աշխատում։

«Բոլոր երթուղիները տեղափոխել եք Երևան, մոտեցում է պետք, ուղղակի ցանկություն, պետական ցանկություն, որ կտրեք մի քիչ էդ ռելսներից, տեղափոխեք, մեր օդանավակայանն էլ նորմալ աշխատի, քաղաքը կշնչի։

Այսինքն դուք կենտրոնացրել եք ամբողջությամբ մայրաքաղաքում։ Հրեաները 300 հազարանոց մայրաքաղաք են ստեղծել և չեն ավելացնում, միլիոն ու կեսին բերել, լցրել եք Երևան, վերջը տեղափոխեք, բեռնաթափեք Երևանը։ Երևան գալիս ենք, միայն մի ժամ, երկու ժամ ճանապարհների վրա, երևանցին էլ չգիտի՝ ինչ անի, ոնց անի»,- ասում է Ղուկասյանը։

Նա նաև նկատում է, թե Աշտարակը Երևանին կպած է, «Ակադեմիական քաղաքն» այնտեղ կառուցելով՝ Երևանն են մեծացնում՝ Աշտարակը կպցնելով Երևանին ու դարձնելով 2 միլիոնանոց մայրաքաղաք։

Ըստ նրա, Գյումրին պիտի դարձնել հյուսիսային մայրաքաղաք՝ «Ակադեմիական քաղաքն» այստեղ տեղափոխելով, ու սա կլինի միակ ելքը Գյումրին ոտքի կանգնեցնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:37 Ալեն Սիմոնյանին և նրա երեխային սպառնացել են. նա դիմել է իրավապահներին
21:19 Երևանում գործող ծաղկի խանութից BMW-ով գողացել են արհեստական դեկորատիվ ծառ․ shamshyan.com
22:46 Եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն․ Մեդվեդև
18:46 Այսօր Բաքվում Արայիկ Հարությունյանից և Բակո Սահակյանից նոր «ցուցմունքներ» են կորզել 
22:15 Նիկոլ Փաշինյանը Պուտինի պատվերով կամ ցուցումով «արևմտամետ» է խաղում և «ֆռռացնում» Արևմուտքին. Բադալյան
20:10 Բանաձևերը պատանդներին ոչինչ չեն տա․ Ալիևը հակված չէ նրանց ազատ արձակել
23:40 Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
21:48 Վաճառեցին Հայրենիքը, նույն 30 արծաթով․ Ռուբեն Մխիթարյան
18:41 Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, կայունություն չի լինելու․ Ալիև
23:26 Ուկրաինան պատրաստ է անհապաղ դադարեցնել պատերազմը և ընդունել հրադադարը. Զելենսկի