Արտաքին 1 տարի առաջ - 16:52 15-02-2025

ՌԴ-ն ամռանը զորքեր կուղարկի Բելառուս ՆԱՏՕ-ի երկրների վրա հնարավոր հարձակման համար․ Զելենսկի

Ռուսաստանը 2025 թվականի ամռանը նախատեսում է իր զորքերն ուղարկել Բելառուս՝ զորավարժությունների նպատակով, սակայն դրանք կարող են օգտագործվել ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու համար։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հիշեցրել է, որ Բելառուսը սահմանակից է ՆԱՏՕ-ի 3 պետությունների հետ։

«Մենք հստակ տեղեկություն ունենք, որ այս ամառ Ռուսաստանը նախատեսում է զորք ուղարկել Բելառուս՝ զորավարժությունների պատրվակով։ Բայց չէ՞ որ հենց այդպես էին նրանք ուժ հավաքում Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից առաջ։ Արդյո՞ք Բելառուսում այդ ուժերը նախատեսված են Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Գուցե, դրանք նախատեսված են ձեզ համար»,- ասել է Զելենսկին՝ դիմելով եվրոպացիներին։

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ 2029-2030 թվականներին ՆԱՏՕ-ի երկրների վրա ՌԴ-ի հարձակման փորձի հավանականություն կա:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին