Արտաքին 4 տարի առաջ - 10:44 11-01-2022

Դանիան ռազմական տեխնիկա կուղարկի ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելու համար` Ուկրաինայի պատճառով

Դանիական Peter Willemoes ֆրեգատը և չորս F-16 կործանիչներ հունվարին կհամալրեն ՆԱՏՕ-ի մշտական ​​ռազմածովային ուժերի կազմը՝ «բալթյան երկրների ինքնիշխանությունն ապահովելու համար», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դա արվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի ֆոնին զսպման անհրաժեշտ կարողությունների ապահովման համար»,- ասվում է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Դանիայի նախարարների կաբինետի ընդունած որոշման համաձայն ՆԱՏՕ-ին փոխանցված ուժերը կլինեն դաշինքի հրամանատարության ներքո, սակայն կգործեն Բալթյան տարածաշրջանում։

Դանիայի պաշտպանության նախարար Թրինե Բրամսենի խոսքով, դա պահանջված ներդրում է, որը երկիրն առաջարկում է դաշինքին։ 160 հոգանոց անձնակազմով ֆրեգատը Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերին կմիանա հունվարի կեսերին, իսկ 70 հոգանոց անձնակազմով չորս կործանիչները՝ ամսվա վերջին։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան