Արտաքին 1 տարի առաջ - 10:35 15-02-2025

Արտահերթ ընտրություններ՝ Աբխազիայում. առանց ՌԴ-ից դիտորդների և Թուրքիայում տեղամասերի

Աբխազիայում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Հինգ թեկնածուներից ֆավորիտներն են Բադրա Գունբան, որը ընդդիմության ճնշման ներքո պաշտոնաթող նախագահ Ասլան Բժանիայի օրոք փոխնախագահ էր, և Ադգուր Արձինբան, որը նախկինում Հանրապետության փոխվարչապետ էր, իսկ այժմ ընդդիմադիր է։

Դիտորդները խոսում են ընտրությունների 2-րդ փուլի անցկացման մեծ հավանականության մասին և զգուշացնում, որ հնարավոր են անկարգություններ։

ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանը հայտնել է, որ Աբխազիայում ձևավորվել է 152 ընտրական տեղամաս, որոնք միավորված են 35 ընտրատարածքներում: Ռուսաստանում 2 արտատարածքային ընտրատեղամասեր են բացվել՝ Մոսկվայում և Չերկեսկում։ Այդ երկու ընտրատեղամասերը բացվել են ՌԴ-ի կողմից Աբխազիայի ինքնիշխանության և անկախության ճանաչումից ի վեր, ընդգծել է ԿԸՀ նախագահը:

Ընտրություններից առաջ Աբխազիայի և Ռուսաստանի ԿԸՀ-ների միջև տարաձայնություններ են եղել։ Աբխազական համայնքների ներկայացուցիչները Ռուսաստանի որոշ քաղաքներում հանդես են եկել տեղամասեր բացելու խնդրանքով, սակայն Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է օգնել նրանց օպերատիվ կազմակերպել, եթե աբխազական կողմից հարցում ստացվի: Սակայն Աբխազիայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ օրենսդրության մեջ նման փոփոխություններ կատարելն արդեն ուշ է։

Ընտրությունների նախօրեին հայտնի է դարձել, որ փակվել է 3-րդ արտասահմանյան տեղամասը՝ Թուրքիայում։ Երկրի իշխանություններն արգելել են աբխազական սփյուռքի համար քվեարկություն անցկացնել Սաքարիայում: Վրաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ նոտա էր հղել, որում դժգոհություն էր հայտնել Աբխազիայի սահմաններից դուրս քվեարկություն կազմակերպելու հնարավորության կապակցությամբ:

Անկարան Աբխազիայի նախագահի նախորդ նախագահական ընտրություններում ևս խոչընդոտել է ընտրատեղամասի ստեղծմանը, քանի որ Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի ինքնիշխանությունը և այն համարում Է Վրաստանի մաս: Սակայն սփյուռքի ներկայացուցիչներին հաջողվել է քվեարկություն կազմակերպել։ Այն տեղի է ունեցել Ստամբուլում, քվեարկության ցուցակներում ընդգրկվել է մոտ 2000 մարդ։

Ռուսաստանի և Աբխազիայի ԿԸՀ-ների միջև վիճելի է դարձել նաև Ռուսաստանից դիտորդների թվի հարցը։ ԿԸՀ-ն խնդրել է հավատարմագրել մոտ 200 մարդու, աբխազական կողմը ձգձգել է պատասխանը։ Արդյունքում Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը դիտորդներ չի ուղարկի, սակայն Աբխազիային մաղթել է ընտրությունների հաջող անցկացում:

Ընդհանուր առմամբ Աբխազիա են ժամանել 200 դիտորդներ 25 երկրներից՝ Ավստրիայից, Արգենտինայից, Բանգլադեշից, Բոլիվիայից, Գվատեմալայից, Գերմանիայից, Հունաստանից, Դոմինիկյան Հանրապետությունից, Իրանից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Ղրղզստանից, Մեքսիկայից, Մերձդնեստրից, Կորեայի Հանրապետությունից, Հարավային Օսիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Սերբիայից, Տանզանիայից, Թունիսից, Ուզբեկստանից, Ֆրանսիայից, Չիլիից, Եթովպիայից: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 500 մարդ։ Քվեարկության նախնական արդյունքները ԿԸՀ-ն նախատեսում է հրապարակել փետրվարի 16-ին ժամը 12:00-ին:

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից