Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 15-02-2025

Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնել, ինչի մասին վկայում է Թրամփ-Պուտին հայտնի հեռախոսազրույցը, Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Ռուսաստանի դեմ հիվանդագին քայլեր ձեռնարկել` չգիտակցելով Հայաստանի պետական շահը եւ վնասելով ՀՀ-ին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն այս օրերին Ուկրաինա է այցելել, հանդիպել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ եւ ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն ու հիացմունքն է հայտնել Գերագույն ռադայի գործընկերներին` «երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը»:

Պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք նաեւ, որ Խանդանյանն այցելել է Բուչա` հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին: Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Ուկրաինան ողջունել է Ադրբեջանի հաղթանակը եւ բազմիցս ցույց տվել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանդեպ։ Անգամ եթե այդպես չլիներ, ապա աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի