Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 23:04 14-02-2025

Երբեք մեզ դաշնակցական չենք զգացել. հարցում

Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից Հայաստանում եղել է ընդամենը մեկ կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը։

«Եղել է իսկական Հայ հեղափոխական դաշնակցություն Հայ հեղափոխական դաշնակցություն, բայց եղել է ՀՀՇ Հայ հեղափոխական դաշնակցություն, ԱԺՄ Հայ հեղափոխական դաշնակցություն, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հայ հեղափոխական դաշնակցություն, այսինքն, Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո»,- նշել է վարչապետը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Դուք ձեզ դաշնակցական զգո՞ւմ եք»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։ «Ոչ, Աստված չանի ես ինձ դաշնակցական զգամ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ իրեն դաշնակցական զգացել է։ «Ինչու ոչ։ Հայաստանում միշտ շատ կուսակցություններ են եղել նորմալ, ոչ ՔՊ-ի նման»,- նշեց նա։ Մեկ այլ հարցված էլ պատասխանեց. «Երբեք ինձ դաշնակցական չեմ զգացել»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ